3582 դիտում
10:58 19-06-2015
Առատ տեղումների ժամանակ հնարավոր է նաև Երևանը հեղեղվի ջրով. Թբիլիսիի ջրհեղեղը խուճապ է առաջացրել նաև մեր մայրաքաղաքում. ՀԱ
«Օրեր առաջ Կուր գետի վարարման հետևանքով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղը խուճապ է առաջացրել նաև Երևանում,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Մասնագետների պնդմամբ՝ չի բացառվում, որ առատ տեղումների ժամանակ մեր մայրաքաղաքը նույնպես հեղեղվի ջրով: Առավել ևս, որ բնապահպանները պարբերաբար խոսում են վերջին տարիներին կլիմայական փոփոխությունների հետևանքով Երևանում անկանխատեսելի եղանակների հաճախակի դառնալու մասին, երբ անսպասելի կարող է այնպիսի անձրև տեղալ, որ մի քանի ակնթարթում ողողի քաղաքը: Նման դեպքեր արդեն եղել են անցած տարիներին: Ճիշտ է, գործը փլուզումների ու մարդկային համատարած զոհերի չի հասել, սակայն նման երևույթները փաստում են, որ պատրաստ չենք դիմագրավելու սելավներին:
Դա են փաստում նաև մասնագետները: «Հայհիդրոէներգո» նախագծի գլխավոր հիդրոլոգ ՌՈԼԱՆԴ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հավաստիացնում է, որ Գետառի համար կառուցված ջրակարգավորիչ ջրամբարը այնպիսի վիճակում է, որ չի ծառայում իր բուն նպատակին։ Այդ պատճառով Թբիլիսիի սցենարը կարող է կրկնվել այստեղ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
5076 դիտում
09:57 12-06-2015
Սյունիքում վերջին ձերբակալությունը մարզպետի որդու շրջապատում խուճապ է առաջացրել. Ժամանակ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը