52-ամյա Լյովան լուսանկարել է իր 5 տարվա կիսամերկ սիրուհուն եւ նկարները տեղադրել է «Օդնոկլասնիկի» կայքում
52-ամյա Լյովա Քիշմիշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 5 տարի Ռ. Աթանեսյանի հետ գտնվել է սիրային հարաբերությունների մեջ, որի ընթացքում Լ. Քիշմիշյանը իր բջջային հեռախոսով տեսանկարահանել է կիսամերկ Ռ. Աթանեսյանին՝ պայմանով, որ հետագայում կջնջի:
Հետագայում վերջինս դրանք ներբեռնել է «Օդնոկլասնիկի» կայքում:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: