1247 դիտում
16:18 19-06-2015
Տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ խորհուրդը քննարկել է հյուրատնային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության արտոնություններից օգտվելու հնարավորություններ սահմանելու և տեղական տուրքերի սահմանման տարանջատված մոտեցում կիրառելու հարցերը: Ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում նիստի մասնակիցներն իրենց առաջարկություններն ու նկատառումներն են ներկայացրել նշված հարցերի կապակցությամբ:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին մշակել և կառավարություն ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագծեր:
«Մեր նպատակն է վերացնել ՓՄՁ ոլորտում առկա խոչընդոտները, բիզնեսին կայանալու, ամրապնդվելու հնարավորություն տալ և տնտեսության զարգացմանը միտված շարունակական քայլեր իրականացնել: Պետք է մեր ընդհանուր ուժերը, ջանքերը համատեղենք և երկիրն առաջ տանենք», - նշել է Հովիկ Աբրահամյանը:
ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ լինելու 3 տարի ժամկետի ավարտի կապակցությամբ՝ վարչապետը խորհրդի անունից շնորհակալություն է հայտնել Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Նմանատիպ նյութեր
2847 դիտում
15:33 14-07-2017
Կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստ
2811 դիտում
20:52 10-02-2017
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»-ը և Ստարտափ Արմենիան կգործակցեն
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»