211652_close_icon
views-count2773 դիտում article-date 10:39 20-06-2015

ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում չէին թաքցնում, որ օգոստոսի 1-ից հետո, երբ էլեկտրաէներգիան կթանկանա, նոր թանկացումը ՀՀ բնակչությունը հաստատ չի հանդուրժի. Ժողովուրդ

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի շուրջ խորհրդարանում կրքերը բավականին թեժացան, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները մտադիր են «սառեցնել»: Ինչպես հայտնի է՝ այդ օրինագծով նախատեսվում էր բարձրացնել օղու, ծխախոտի և վառելիքի ակցիզային հարկերը: Սա այն եզակի նախագծերից է, որի առաջին ընթերցմամբ քվեարկությանը դեմ քվեարկեցին նաև իշխանական օլիգարխներից մի քանիսը: Ի դեպ, իշխանությունները մասնավոր զրույցներում պնդում են, թե իբր այս նախագիծը իրենք պարտադրված են ուղարկել խորհրդարան, քանի որ «դրսից» իրենց վրա ինչ-որ ճնշումներ կան: Իրենք էլ նախագիծն ուղարկել են խորհրդարան՝ ցույց տալու համար, որ այն անընդունելի է թե ընդդիմության և թե իշխանական գործիչներից շատերի համար: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում չէին թաքցնում նաև, որ օգոստոսի 1-ից հետո, երբ էլեկտրաէներգիան կթանկանա, նոր թանկացումը ՀՀ բնակչությունը հաստատ չի հանդուրժի»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր