2017 դիտում
16:55 29-12-2020
Էլեկտրաէներգիան փետրվարի 1-ից կթանկանա, բայց բնակիչ-բաժանորդների 90 %-ի համար գործող սակագները կմնան անփոփոխ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2021 թվականի փետրվարի 1-ից: Այսպիսով՝
սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ, իսկ մնացած սպառողների համար կբարձրանա 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), այդ թվում՝
0.38 կՎ լարմամբ սնվող՝ ամսական 400 կՎտժ-ից ավել սպառում ունեցող բնակիչների և 0.38 կՎ լարմամբ սնվող այլ սպառողների համար կգործեն՝ ցերեկային սակագին՝ 47.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 37.98 դրամ/կՎտժ:
6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 44.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 34.98 դրամ/կՎտժ:
35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 38.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 34.98 դրամ/կՎտժ:
110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 36.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 32.98 դրամ/կՎտժ:
Բոլոր հաշվարկներին և նյութերին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում՝ www.psrc.am:
Նմանատիպ նյութեր
1233 դիտում
17:28 28-12-2022
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
3615 դիտում
16:09 15-05-2017
«Վեոլիա Ջուր»-ը ներկայացնում է առանց ջրաչափի բնակիչ բաժանորդների համար սպառված ջրի քանակի հաշվարկի եղանակը
Այս բաժնից
634 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
925 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
670 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով