Պայթյուն՝ Եմենում. կան զոհեր
Եմենի մայրաքաղաք Սանայում՝ շիիթական մզկիթում, ուժեղ պայթյուն է որոտացել: Միի քանի հոգի մահացել է, կոնկրետ թիվ չի հաղորդվում:
Նշենք, որ մզկիթում աղոթքի են մասնակցել ապստամբ-հուսիթները, որոնց վերահսկողության ներքո է երկրի տարածքների մեծ մասը:
Նրանք պահաջնում են դադարեցնել իրենց դիրքերի ուղղությամբ իրականացվող ավիահարվածները, երկրի կառավարությունն էլ իր հերթին պահանջում է ազատել գրաված տարածքները: