211652_close_icon
views-count1170 դիտում article-date 12:14 22-06-2015

Քաղաքացին հայտնել է, որ պաշտոնատար անձը ոստիկանության բաժնի դիմաց իր նկատմամբ բռնություն է կիրառել

Քաղաքացի Արտյոմ Մ.-ն ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ բաժնի ծառայողը 2015 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 03:35-ի սահմաններում, իրեն բերել է ոստիկանության բաժին, որի մուտքի դիմաց բռունցքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Քաղաքացի Արտյոմ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր