211652_close_icon

Այս տարվա ընթացքում մոտ 500 հազար անօրինական միգրանտ կարող է Միջերկրական ծովով Աֆրիկայից թափանցել Եվրոպա

views-count1364 դիտում article-date 16:36 22-06-2015
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում մոտ 500 հազար անօրինական միգրանտ կարող է Միջերկրական ծովով Աֆրիկայից թափանցել Եվրոպա: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Ֆելլոնը BBC-ի եթերից հայտարարել է, որ հնարավոր է, որ կես միլիոն մարդ փորձի հատել ծովը այս տարվա ընթացքում, իսկ դրա դեմ պայքարը, մեղմ ասած, լուրջ հաջողություններ դեռևս չի գրանցում: Այնպես, որ գերատեսչության ղեկավարը գտնում է, որ եվրոպական երկրներին, միգրանտների հոսքը կասեցնելու համար, հարկավոր է վերացնել այն պատճառները, որոնք դրդում են մարդկանց Եվրոպա տեղափոխվել:

Նմանատիպ նյութեր