1417 դիտում
16:15 20-09-2016
Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է անցել մոտ 300 հազար ներգաղթյալ
Տարեսկզբից մոտ 300 հազար ներգաղթյալներ ու փախստականներ Միջերկրական ծովով ժամանել են եվրոպական երկրներ։ Ավելի քան 3200 մարդ զոհվել կամ անհետ կորել է ճանապարհին։ Այս մասին Ժնևում հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Տարեսկզբից մինչև սեպտեմբերի 18-ը ծովով Եվրոպա են հասել 298.474 ներգաղթյալներ և փախստականներ։ Նրանց մեծ մասին ընդունել է Հունաստանը (165.409 մարդ), Իտալիա ժամանածների թիվը 130.561 է, 2.476 ներգաղթյալներ հասել են Իսպանիա, 28-ը՝ Կիպրոս։
Տրեսկզբի Միջերկրականում զոհվել է 3.213 մարդ: Նրանց մեծ մասը՝ 2.766-ը, խեղդվել են Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա անցնելիս՝ Միջերկրականի կենտրոնական մասում։ Թուրքիայից Հունաստան հասնելու փորձը խլել է 386 մարդու կյանք, իսկ Հյուսիսային Աֆրիկայից Իսպանիա ճանապարհին մահացել է 61 մարդ։
Նմանատիպ նյութեր
1076 դիտում
16:36 22-06-2015
Այս տարվա ընթացքում մոտ 500 հազար անօրինական միգրանտ կարող է Միջերկրական ծովով Աֆրիկայից թափանցել Եվրոպա
7448 դիտում
22:30 30-05-2017
Տարվա սկզբից ավելի քան 70 հազար փախստական է ծովով ներգաղթել Եվրոպա
1593 դիտում
21:48 02-07-2014
2014-ին Եվրոպա կժամանի ավելի քան 800 հազար ներգաղթյալ
Այս բաժնից
511 դիտում
14:39 17-10-2024
Ուկրաինան Արևմուտքին կոչ է անում բոյկոտել COP29-ը, եթե դրան մասնակցի Պուտինը
643 դիտում
14:23 17-10-2024
Թուրքիայում 2 երկրաշարժ է տեղի ունեցել