1051 դիտում
20:02 22-06-2015
Կխստացվի հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ
Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ համապատասխան ստորաբաժանումների կողմից
իրականացվող ամենօրյա հսկողության ընթացքում հայտնաբերվել է ոչ սահմանված վայրերում առևտրի կազմակերպման 14
դեպք: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստացնել հսկողությունը հատկապես երեկոյան ժամերին և հանգստյան օրերին:
«Շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև երեկոյան ժամերին բացօթյա ապօրինի առևտուրն ակտիվանում է: Խնդիրը պահեք խիստ հսկողության տակ և Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տարեք: Մեր համաքաղաքացիների կողմից որոշակի դժգոհություններ կան նաև կապված ստորգետնյա անցումներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման մի շարք տարածքներում թույլատրված բացօթյա առևտրի կազմակերպման հետ կապված, հատկապես այդ հատվածներում մաքրության ապահովման մասով:
Ուսումնասիրեք խնդիրը և սեղմ ժամկետում տվյալ տնտեսվարողների նկատմամբ համապատասխան քայլեր ձեռնարկեք», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1594 դիտում
22:00 22-02-2016
Շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ
1158 դիտում
16:32 24-08-2015
Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները
1667 դիտում
22:37 24-08-2015
Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»