1006 դիտում
10:04 23-06-2015
ԱՎԾ-ն 2,7 տոկոս տնտեսական աճ է արձանագրել. պաշտոնական վիճակագիրները կատարել են վարչապետի «հրահանգը». Ժողովուրդ
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն այս տարվա հունվար-մայիս ամիսներին: Ըստ այդմ, ԱՎԾ-ն գրել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով 2,7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Այսինքն՝ պաշտոնական վիճակագիրները կատարել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «հրահանգը»:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության մայիսի 21-ի նիստում նա հայտարարել էր, որ չի կիսում տնտեսության անկման վերաբերյալ կանխատեսումները և համոզմունք էր հայտնել, որ 2-3 տոկոս տնտեսական աճ է արձանագրվելու: Մեկ հանգամանք, սակայն, այդպես էլ անհասկանալի է մնում՝ եթե տնտեսական աճ է արձանագրվել, ապա ինչպես է ստացվում, որ առևտրի շրջանառությունը շարունակում է նվազել (8,6 տոկոսով): Ինչպես է ստացվում, որ տնտեսական աճի պայմաններում սպառողը շարունակում է աղքատանալ: Պաշտոնական վիճակագիրները այս հարցի պատասխանը չեն տալիս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3244 դիտում
09:43 21-04-2017
ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.6 տոկոս. «Ժողովուրդ»
4833 դիտում
21:13 12-03-2018
2017թ.-ին Արցախը ռեկորդային՝ 15.6 տոկոս ՀՆԱ-ի աճ է արձանագրել. ԱՎԾ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»