2669 դիտում
10:27 23-11-2016
ԱՎԾ-ն արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.8 տոկոս անկում, իսկ Համաշխարհային բանկը տնտեսական աճ է կանխատեսում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային բանկը կանխատեսում է՝ Հայաստանում այս տարի կարձանագրվի 3.1 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ՀԲ-ի` երեկ հրապարակած «Բևեռացում և պոպուլիզմ» զեկույցում, որը նվիրված է Եվրոպային և Կենտրոնական Ասիային:
Դժվար է ասել` այդ կանխատեսումը արել են ՀԲ-ի փորձագետնե՞րը, թե՞ օգտվել են ՀՀ պաշտոնական կանխատեսումներից: Խնդիրն այն է, որ մեր ԱՎԾ-ի՝ նախօրեին հրապարակած տվյալներով, հոկտեմբերին արձանագրվել է տնտեսական ակտիվության ահռելի` 7.8 տոկոս անկում, ինչը, կարելի է ասել, բացառում է տնտեսական աճ ստանալու հավանականությունը, առավել ևս, որ այդ աճը լինի 3.1 տոկոս:
ՀԲ փորձագետների համոզմամբ, մեր տնտեսության կախվածությունը մետաղների արտահանումից չափազանց մեծ է, տարածքային զարգացումը անհավասարաչափ է, արտաքին պարտքի բեռը մեծ է: ՀԲ-ում գտնում են, որ Հայաստանին շատ անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3244 դիտում
09:43 21-04-2017
ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.6 տոկոս. «Ժողովուրդ»
1750 դիտում
09:21 02-03-2016
Հայաստանի տնտեսությունը 2.6 տոկոս անկում Է ունեցել, և ոչ թե 3 տոկոս աճ. «Հայկական ժամանակ»
2052 դիտում
10:25 02-02-2022
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»