3187 դիտում
12:04 23-06-2015
ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավորները բոյկոտեցին նիստը եւ մեկը մյուսի հետեւից լքեցին նիստերի դահլիճը՝ ի նշան ակցիան բռնի ուժով ցրելու բողոքի
ԱԺ այսօրվա՝ հունիսի 23-ի նիստը չսկսված՝ ՀԱԿ խմբակցության պատգամավորները` Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը մեկը մյուսի հետեւից լքեցին նիստերի դահլիճը, սակայն այլ խմբակցության պատգամավորներ նրանց չհետեւիցին եւ շարունակում են քննարկումները: Նրանց այդ քայլը պայմանավորված էր ի համերաշխություն հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ՀՀ Ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում:
Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ:
Հայտնել էինք նաեւ, որ ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Դրանից առաջ էլ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի: Այս մասին եւս [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Նրանք տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ: Ընթացքում որոշները ազատ են արձակվում, սակայն այս պահին դեռ հստակ տվյալներ այդ մասով չկան:
Նմանատիպ նյութեր
2977 դիտում
11:42 26-08-2021
«Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը. քվեարկությանը չեն մասնակցի. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2110 դիտում
19:29 08-09-2014
Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը. newsbook.am
3382 դիտում
12:18 23-02-2015
ԲՀԿ-ական պատգամավորները բոյկոտում են. նրանք լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»