3805 դիտում
12:48 23-06-2015
Նիկոլ Փաշինյանը, դեպքերի թատերաբեմից վերադառնալով, ԱԺ-ից կոչ արեց ազատ արձակել բերման ենթարկվածներին, սակայն Գալուստ Սահակյանը անջատել տվեց նրա խոսափողը
Ես դեպքերի թատերաբեմից եմ գալիս եւ ուզում եմ վարման կարգով հաղորդում տալ հանցագործության մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը;
Նա նշեց, որ բողոքի ակցիան ցրելու ժամանակ լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը եւս խոչընդոտվել է, ինչպես նաեւ կոչ արեց, որ բոլոր բերման ենթարկվածներին անհապաղ ազատ արձակեն, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թույլ չտվեց, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ վերջ արտահայտվի եւ պահանջեց նրա խոսափողը անջատել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ՀՀ Ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում:
Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ:
Հայտնել էինք նաեւ, որ ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Դրանից առաջ էլ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի: Այս մասին եւս [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Նրանք տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ: Ընթացքում որոշները ազատ են արձակվում, սակայն այս պահին դեռ հստակ տվյալներ այդ մասով չկան:
Նմանատիպ նյութեր
4038 դիտում
11:54 07-10-2014
Ստրասբուրգում Հերմինե Նաղդալյանի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել են նրա խոսափողը. Ժողովուրդ
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում