1061 դիտում
14:14 23-06-2015
Երևանի քաղապետարանը պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց 80 երիտասարդ կամավորների
Երևան քաղաքի մանկապարտեզների ավարտական խմբերի երեխաների համար քաղաքապետարանի կողմից անակնկալների պատրաստման կազմակերպչական աշխատանքներում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորները պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով:
Կամավորների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքներում ներգրավված շուրջ 80 երիտասարդներին մի քանի օր շարունակ վաղ առավոտից մինչ ուշ երեկո նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում ցուցաբերած աջակցության համար:
«Քաղաքային բազմաթիվ ծրագրեր հաջողությամբ իրագործվում են հենց ձեր մշտական պատրաստակամության և ակտիվ մասնակցության շնորհիվ, ինչի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մեկ անգամ ևս պետք է շնորհակալություն հայտնեմ նախաձեռնությանը միանալու համար: Ձեր գործունեությամբ դուք նաև օրինակ եք ծառայում եկող սերնդի այն փոքրիկների համար, որոնց դպրոցի շեմին ընդառաջ բաժանվեցին պայուսակներ ու գրենական պիտույքներ»,-ընդգծել է Սամվել Մերթարջյանը:
Իրենց հերթին երիտասարդ կամավորները շնորհակալություն են հայտնել աշխատանքը գնահատելու համար և հատկանշել, որ հետագայում ևս պատրաստ են աջակցելու մայրաքաղաքի ու մեր համաքաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
14:50 12-09-2014
Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր` ԱԻՆ ԵՓՎ մի շարք աշխատակիցների. ֆոտոշարք
3277 դիտում
19:18 06-09-2016
Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներին
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
895 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ