211652_close_icon
views-count5158 դիտում article-date 22:59 23-06-2015

Նախագահը պատրաստ է ընդունել ցուցարարներին. նրանք արդեն 5 ժամ է, ինչ փորձում են մոտենալ Բաղրամյան 26-ին

Նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել 5-6 ցուցարարի: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը այս մասին փոխանցեց ցուցարարներին եւ առաջարկեց իրար մեջ համաձայնության գալ: Այս պահին ցուցարարները պատրաստվում են այս հարցով հանրային քննարկում անցկացնել: Ոստիկանությունը նաեւ մեկ այլ զիջման գնաց եւ ոստիկանության շարքերը բակավականաչափ հետ գնացին: Ավելի վաղ հայտնել էլ էինք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները 4 ժամից ավելի է, ինչ փորձում են մոտենալ Բաղրամյան 26` նախագահի նստավայր: Իսկ ոստիկաններից պաշտպանվելու համար աղբամաններով բարիկադներ են կառուցել: Ինչպես փոխանցել էր ֆոտոլրագրողը, նրանցից շատերը նստել էին գետնին: Միաժամանակ բանակցություններ են ընթանում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Փոխոստիկանպետ Հ. Պողոսյանը նշել էր, որ իրենց պահանջին լուծում տալու համար ճիշտ ճանպարհ չեն ընտրել: «Ես իրավիճակը ոստիկանապետին զեկուցում եմ»,- ավելացրել էր Հ. Պողոսյանը: Ավելի ուշ Հունան Պողոսյանը հայտարարել էր, որ սադրիչների մասին տեղեկություն են ստացել եւ խնդրել ցուցարարներին իրենց միջից մաքրել նրանց: Ավելի վաղ հայտնել էինք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները Ազատության հրապարակում հավաքվելուց հետո կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր: Նրանք նաեւ մինչեւ 20։00–ն վերջնաժամկետ էին տվել ոստիկանությանը, որպեսզի ազատ արձակվեն լուսաբացին բերման ենթարկված բոլոր ակտիվիստները: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանին զանգ էր եկել եւ հայտնել էին, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել: Նա նաեւ ասել էր, որ խնդրել ու բացատրելու են, որ ցուցարարները Բաղրամյան 26 չբարձրանան: Այս պահին ցուցարարները հասել են գրողների միության շենքի մոտ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ին, ՀՀ Ոստիկանությունը վաղ առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ: Հայտնել էինք նաեւ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի: Այս մասին եւս [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Նրանք տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ: Ընթացքում որոշները ազատ են արձակվում, սակայն այս պահին դեռ հստակ տվյալներ այդ մասով չկան:

Նմանատիպ նյութեր