2103 դիտում
10:23 24-06-2015
Եթե դուք օրինական եք գործում, ինչո՞ւ չեք ուզում, որ ձեր «քաջագործությունները» նկարահանվեն, ինչո՞ւ եք հարձակվում լրագրողների վրա. Առավոտ
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ցույցերը ցրելիս ոստիկաններից շատերն իրենց պահում են որպես «քուչի տղերք» եւ սադիստներ: Ցուցարարներին փողոցի մեջտեղից հանելու փոխարեն՝ նրանք 3-4 հոգով, մի քանի հարկանի սեռական հայհոյանքներով հարձակվում են առանձին մարդկանց վրա, որոնք վտանգավոր վարք չեն դրսեւորում, բայց իրենց՝ ոստիկաններին, այս կամ այն պատճառով դուր չեն գալիս: Իսկ համազգեստ չկրող ոստիկանը, որը հարձակվում է մարդկանց վրա, ինձ համար առնվազն խուլիգան է, եթե ոչ՝ ավելի լուրջ հանցագործ:
Առանձին խոսակցության թեմա է լրագրողների կամ ընդհանրապես նկարահանումների հանդեպ վերաբերմունքը: Եթե դուք օրինական եք գործում, եթե լավ գործով եք զբաղված, ապա ինչո՞ւ չեք ուզում, որ ձեր «քաջագործությունները» նկարահանվեն, ինչո՞ւ եք հարձակվում լրագրողների վրա, ինչո՞ւ եք խլում տեսախցիկներն ու հեռախոսները, ջարդուփշուր անում դրանք եւ այլն: Ձեր գազանությունները, միեւնույն է, հայտնվում են համացանցում, իսկ իրավական լեզվով դա կոչվում է «խոչընդոտել լրագրողների աշխատանքին», որի համար ձեզ դատ է հասնում:
Եվ վերջապես, ռուսաստանյան լրատվամիջոցների մառազմի մասին, թե իբր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը կազմակերպել են ամերիկացիները: Հոսանքի սակագնի բարձրացման հեղինակները բոլորովին այլ տեղում են: Բայց ընդհանուր առմամբ նման մեկնաբանությունները զարմանալի չեն՝ ամեն մեկն իրադարձությունները մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու՝ իշխանությունը, ընդդիմությունը, ռուսները, ամերիկացիները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1336 դիտում
15:13 10-08-2024
Թուրքերն ասում են՝ պետք է գնաք, ձեր սահմանադրությունը փոխեք, դուք մարդ չեք, պետություն չեք. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»