211652_close_icon
views-count1124 դիտում article-date 09:59 26-06-2015

Կողմերը մնում են նույն դիրքերում. ՀԱ

«Երեկ Բաղրամյան պողոտան բազմամարդ էր նաև ցերեկվա տապին,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Երիտասարդները ժամանակն անցկացնում էին ազգային-ազգագրական երգուպարով: Անգամ ֆուտբոլ խաղալու մի փոքր դրվագ եղավ հարաբերականորեն «ազատ» ժամանակ: Իսկ երեկոյան արդեն նախ իրազեկման երթ տեղի ունեցավ Երևանի կենտրոնական փողոցներով: Բայց մարդկանց հիմնական՝ բազմությունը երեկոյան 18-ից հետո հավաքված էր Բաղրամյան պողոտայի վրա: Ի լրումն, շարունակվում են նույնպիսի բողոքի ցույցերը Գյումրիում, Վանաձորում, երկրի տարբեր քաղաքներից նաև մարդկանց խմբեր են գալիս եւ միանում «մայր» ակցիային: Առավոտյան, երբ բողոքի ակցիայի մասնակիցները ավարտում էին «տարածքի սանմաքրման» արարողությունը, ցույցի վայր այցելեց ու այնտեղ շրջեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ինչ վերաբերում է ստեղծված իրադրության բովանդակային կողմին, ապա երեկ որոշակի զարգացում կամ առնվազն շարժ նկատվեց» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր