211652_close_icon
views-count1368 դիտում article-date 10:20 26-06-2015

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը Հայաստանում է. Ժողովուրդ

«Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը Հայաստանում է: «Ժողովուրդ»–ը երեկ նկատել է, որ Օլեգ Եսայանը ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց նախարարության մի խումբ աշխատակիցների ինչ-որ հանձնարարականներ է տալիս: Մենք փորձեցինք ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից պարզել՝ արդյոք դեսպանի Հայաստան վերադառնալը կապված է վերջին օրերին թափ հավաքող բողոքի ակցիաների հետ: Ի պատասխան՝ Տիգրան Բալայանն ասաց, որ Օլեգ Եսայանը Հայաստան է վերադարձել՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր