2465 դիտում
08:53 14-02-2014
ՌԴ֊ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը պաշտոնանկ կարվի․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանի դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություն է սպասվում, Սերժ Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին։
Ըստ նույն աղբյուրների՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում քննարկվում է «Եվրասիական մեդիա» ընկերության տնօրեն, 47-ամյա Վարդան Տողանյանի թեկնածությունը։ Վերջինս, ի դեպ, համարվում է նախագահի նստավայրի երիտասարդական թևի թեկնածուն։
«Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց պաշտոնապես որևէ մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ՝ չնայած նման դեպքերում նախագահականն ունի նույնաբովանդակ պատասխան՝Ս. Սարգսյանի հրամանագրերի մասին կիրազեկվի պատշաճ կերպով ժամանակին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
10:20 26-06-2015
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը Հայաստանում է. Ժողովուրդ
4485 դիտում
10:35 12-09-2017
Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը պաշտոնանկ կարվի. «Ժողովուրդ»
2175 դիտում
12:34 23-03-2017
Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան
Այս բաժնից
571 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
574 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր