2573 դիտում
10:24 26-06-2015
Հզորությունը պետք է լինի ոչ թե ուժի, զոռբայության, այլ իմաստնության մեջ, որ գերտերությունների տխմարությունները հաղթահարենք եւ անցնենք առաջ. ՀՀ ոստիկանապետի հորդորը՝ անփորձ երիտասարդներին
Մեք փոքրաքանակ ազգ ենք եւ մեր հզորությունը պետք է լինի ոչ թե ուժի, զոռբայության, այլ իմաստնության մեջ: Գերտերություններն իրենց շահերը ունենալով հանդերձ՝ իրենց կարող են թույլ տալ խաղալ փոքր պետությունների ճակատագրերի հետ, բայց մենք իմաստնությամբ պետք է գերտերությունների տխմարությունները հաղթահարենք եւ անցնենք առաջ: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտա այցելելով՝ հոգեւորականների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
«Հայաստանը փոքր երկիր է եւ սրա ու նրա խելքին պետք է չընկնենք: Էստեղ տարաձայնությունները ժխտողականությամբ չեն լուծվում, սա մի ճանապարհ է՝ ոչ մի տեղ»,-նկատեց ոստիկանապետը:
Նա նաեւ նշեց, որ երիտասարդները, փորձ չունենալով, ղեկավարվում են միայն ժխտողականությամբ:
«Երբ ժխտողականությամբ ես առաջնորդվում, երկխոսությունը փակում ես: Դա արդեն ոչ թե խելամտության, այլ հակառակի արդյունք է: Երբ դու ի սկզբանե ասում ես ոչ, խոսելու թեմա չկա»,- ավելացրեց Վ. Գասպարյանը եւ հերթական անգամ իմաստնության կոչ արեց:
Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
518 դիտում
16:54 03-06-2015
OPEC-ը խոստացել է համակարգել իր գործողությունները այլ նավթային գերտերությունների հետ
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան