211652_close_icon
views-count521 դիտում article-date 16:54 03-06-2015

OPEC-ը խոստացել է համակարգել իր գործողությունները այլ նավթային գերտերությունների հետ

OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) գլխավոր քարտուղար Աբդալլահ Էլ Բադրի կարծիքով՝ անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպությունը համակարգի իր բոլոր գործողությունները նավթի համաշխարհային շուկայի այլ առաջատարների հետ, որպեսզի այդկերպ պահպանվի առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը: «Մենք կքննարկենք այդ հարցը ինչպես OPEC-ի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Կարծում եմ, որ բոլորս պետք է պատասխանատու լինենք շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռության համար: Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի կանխատեսելի էներգետիկ ապագան»,-ասել է նա Վիեննայում հունիսի 3-4-ը անցկացվող OPEC-ի 6-րդ միջազգային սեմինարի ժամանակ:

Նմանատիպ նյութեր