211652_close_icon
views-count1958 դիտում article-date 13:05 26-06-2015

Norway Chess-2015. Տոպալովի տրիումֆն ու Արոնյանի ֆիասկոն

Նորվեգական Ստավանգերում ավարտվեց Norway Chess 2015 շախմատային սուպերմրցաշարը: Մրցաշարի վերջին՝ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/26/57777/]9-րդ տուրում [/url]հաղթողը որոշվելու էր Տոպալով-Անանդ պարտիայում, որտեղ հնդիկ գրոսմայստերին անհրաժեշտ էր միայն հաղթանակ: Սակայն Անանդը ռիսկի չգնաց և կողմերը շատ արագ ոչ-ոքիի համաձայնվեցին: Այսպիսով, Տոպալովը 6,5 միավորով արժանիորեն դարձավ մրցաշարի միանձնյա հաղթողը: Սա բուլղարացու համար փայլուն նվաճում էր՝ հաշվի առնելով վերջին տարիներին նրա խաղային անկումը: Խիստ հիասթափեցրեց Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երբեմնի երկրորդը շախմատիստը շարունակում է անվստահ մրցելույթները վերջին մեկ տարում: Այս մրցաշարում էլ՝ Արոնյանը վերջին տուրում սպիտակներով պարտվելով Նակամուրային, 3 միավորով նորվեգացի գրոսմայստեր Համերի հետ գրավեց վերջին՝ 9-10-րդ հորիզոնականները: Իհարկե, մեր գրոսմայստերից մենք այլ արդյունքներ էինք սպասում: Սակայն մրցաշարը էլ ավելի ձախողված կարելի է համարել աշխարհի չեմպիոն և ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենի համար: Նա իր հայրենակից Համերին վերջին տուրում պարտվելով, ընդամենը 3,5 միավորով Գրիշչուկի հետ կիսեց 7-8-րդ հորիզոնականները: Իսկ 2-3-րդ տեղերը կիսեցին Անանդն ու Նակամուրան՝ 6 միավոր: [b]Norway Chess 2015, 9-րդ տուր [/b] Լևոն Արոնյան 0 - 1 Հիկարու Նակամուրա Ֆաբիանո Կարուանա ½ - ½ Անիշ Գիրի Լյուդվիգ Համեր 1 - 0 Մագնուս Կարլսեն Վեսելին Թոփալով ½ - ½ Վիշվանաթան Անանդ Մաքսիմ Վաչիեր-Լագրավ ½ - ½ Ալեքսանդր Գրիշչուկ

Նմանատիպ նյութեր