717 դիտում
19:55 26-06-2015
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հաստատեց Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի զեկույցը Հայաստանի վերաբերյալ
Հունիսի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն իր 29-րդ նստաշրջանի ընթացքում հաստատեց Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի շրջանակներում Հայաստանի վերաբերյալ երկրորդ զեկույցը:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավարը հակիրճ անդրադարձավ Հայաստանում, վերջին ամիսների ընթացքում, մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցած զարգացումներին, ինչպես նաև՝ ստացված հանձնարարականների համատեքստում, կառավարության հետագա ձեռնարկելիք քայլերին:
Հայաստանն, ընդհանուր թվով, ստացել է 189 հանձնարարական, որից 155 ընդունել է, 20-ն՝ ընդունվել է մասամբ, 4-ը չի ընդունվել:
Նմանատիպ նյութեր
1997 դիտում
15:33 24-01-2020
Տեղի է ունեցել ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի ազգային զեկույցի քննարկումը
Այս բաժնից
469 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
544 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան