211652_close_icon
views-count3164 դիտում article-date 01:38 27-06-2015

Ֆրանսիական հրապարակի մոտից մեկ վարորդի են բերման ենթարկել. Բաղրամյան պողոտան այս հինգ օրերի ընթացքում դեռ այսքան մարդաշատ չէր եղել

Ֆրանսիական հրապարակի մոտից վարորդի են բերման ենթարկել: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նախնական տեղեկություններով` նա արագ է վարել մեքենան: Ավելի ուշ, հավանբար, ոստիկանությունը հաղորդագրություն կտարածի: Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում մարդկանց հոսքը շարունակվում է եւ վերջին հինգ օրերի ընթացքում պողոտան դեռ այսքան մարդաշատ չէր եղել: Իսկ Վլադիմիր Գասպարյանը ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի մոտ երդվել է, որ ուժ չեն կիրառի: Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր