1581 դիտում
15:51 01-03-2014
Քանի դեռ «Մարտի մեկի» էջը փակված չէ, Ազատության հրապարակն այսքան մարդաշատ է լինելու. Լյուդմիլա Սարգսյան
«Շուրջ 6 տարի մեզ համար «Մարտի մեկը» կորստի եւ ողբերգության օր է դարձել»,-այս մասին այսօր Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքում ասաց վերակազմյալ «Հնչակյան կուսակցության» անտենապետ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ժողովրդին ակտիվ մասնակցության համար: «Հրապարակի մարդաշատությունը վկայում է, որ «Մարտի մեկի» էջը փակված չէ: Քանի դեռ «Մարտի մեկի» էջը փակված չէ, այն այսքան մարդաշատ է լինելու: Եթե «Մարտի մեկի» հանցագործներին իշխանությունները չգտնեն, մե՛նք ենք գտնելու: Իսկ մենք նրանց տեղը շատ լավ գիտենք: Ոչ մի հանցագործ չի միջամտում իր իսկ հանցագործների բացահայտմանը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Միաժամանակ նշեց, որ իշխանությունը պատասխան է տալու ոչ միայն մարտի մեկի, այլեւ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի եւ արտագաղթի համար: «Ոչ ոք չի կարող հաղթել ժողովրդի միասնական կամքին»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
1450 դիտում
15:27 28-09-2023
Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու. հուսահատությունը մեղք է. Սերժ Սարգսյան
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան