211652_close_icon
views-count11664 դիտում article-date 12:09 27-06-2015

Հակառակորդի կողմից սպանված 28-ամյա Արմանի փոքր որդին 9-ամսական է. համագյուղացիները հարազատների հետ չեն կարողանում համակերպվել անդառնալի կորստի հետ

Հակառակորդի կողմից սպանված 28-ամյա Արման Եփրեմյանը 2 որդի ունի, որոնցից մեկը 2 տարեկան է, մյուսը՝ 9 ամսական: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անգեղակոթի գյուղապետ Արմեն Խաչատրյանը: Նա 5-ամիս էր, ինչ անցել էր ծառայության: Արմանը ունի նաև մեկ եղբայր եւ քույր: Ամբողջ գյուղը հարազատների հետ վշտի մեջ է եւ չեն կարողանում համակերպվել կորստի հետ: Հուղարկավորությունը ամենայն հավանականությամբ վաղը տեղի կունենան: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաեւ մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ էր վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել էր բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում, ցավոք, զոհվել էր նաեւ ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը: ՀՀ ՊՆ-ն իր ցավակցությունն էր հայտնել զոհված հայորդու հարազատներին ու ծառակիցներին եւ նշում, որ հակառակորդի ոտնձգությունները անպատասխան չեն մնա: Հատկանշական է, որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել:

Նմանատիպ նյութեր