211652_close_icon
views-count4238 դիտում article-date 15:26 23-01-2015

Ադրբեջանցի դիվերսանտներին հետ շպրտելու արդյունքում սպանված Կարենը մարտին կդառնար 21 տարեկան. անգամ համագյուղացիները չեն կարողանում համակերպվել նրա մահվան լուրի հետ

Հակառակորդի հարձակման ժամանակ սպանված լեյտենանտ Կարեն Գալստյանը ավարտել էր ռազմական ինստիտուտը, մարտին նոր դառնալու էր 21 տարեկան: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանը: «Ընտանիքում երկու եղբայր են: Կարենը փոքրն է: Հայրն արտագնա աշխատանքի մեկնելու միջոցով է գումար վաստակում, սակայն աշնանը վերադարձել էր եւ դեռ չէր մեկնել: Չի գտնվի մեկը, ով հիացական չխոսի Կարենի մասին, թե՛ նրա դաստիարակության, թե՛ մարդկային տեսակի, թե՛ արտաքին տվյալների մասին: Ամբողջ գյուղը հարազատների հետ սգում է Կարենի կորուստը ու չի ցանկանում հավատալ դաժան իրականությանը»,- ավելացրեց գյուղապետը: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձերն են ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ, որոնք կասեցնելու ժամանակ, ցավոք, հայկական կողմը կորուստներ է ունեցել: [b]Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Կան նաև վիրավորներ[/b]: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: Նախնական տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունի 3 զոհ: Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

Նմանատիպ նյութեր