211652_close_icon
views-count2637 դիտում article-date 16:23 30-06-2015

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները 2 ժամից ավելի է, ինչ Բաղրամյան պողոտայում քննարկում են այնտեղ մնալ-չմնալու հարցը

Ինչպես նշել էինք, հրավիրված ասուլիսից հետո նախաձեռնության անդամներն այցելել են Բաղրամյան պողոտա և այնտեղի ցուցարարների հետ քննարկում են վերջիններիս միանալու եւ հետագա մարտավարության հարցերը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, 2 ժամից ավելի է, ինչ քննարկումը շարունակվում է, բայց դեռ ոչ մի հայտարարություն չի արվել: Ընթացքում նաեւ ծափահարություններ են հնչեցնում: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր