117691 դիտում
10:11 28-06-2015
Դաժան ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում, Opel-ն ու ГАЗель -ը Քյարքի ոլորաններում 250 մ գլորվելով` հայտնվել են ապառաժ քարերի վրա. կա 3 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր` հունիսի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում` Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքի Քյարքի ոլորաններում, բախվել են Opel Zamfira մակնիշի 44 AA 744 համարանիշի և ГАЗ 2705 մակնիշի 10 ՍՏ 493 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 250 մ գլխիվայր գլորվելով` հայտնվել ձորում ` ապառաժ քարերի վրա:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին վթարից 10 րոպե անց օպերատիվորեն բժշկական օգնություն են ցուցաբերել Քաջարանի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Էդմոն Գասպարյանը, բժշկուհի Մարիա Սողոմոնյանը, բուժքույր Նատալյա Քարամյանը և վիրահատարանի բուժքույր Նաիրա Մարգարյանը, ովքեր «Էրեբունի» բժշկական կենտրոնից վերադառնում էին Քաջարան և ճանապարհին տեսել են այդ ահավոր վթարը, կանգնեցրել են մեքենան և անմիջապես կատարել Հիպոկրատին տված իրենց երդումը, ինչի շնորհիվ վիրավորների կյանքը հնարավոր է եղել փրկել: Արդեն ժամանած Արարատի շտապ օգնության բրիգադները նրանց տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն:
Մահացածները նետված են եղել ավտոմեքենաներից, ում դիերը, այդ թվում` մի երեխայի, փրկարարները հայտնաբերել են մեքենաներից բավականին մեծ հեռավորության վրա:
Դեպքի վայր են ժամանեկ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Տարաքծային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային հրշեջ-փրկարարկան ջոկատի աշխատակիցները` հրամանատար Աշոտ Միրզոյանի և նույն մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը` Զավեն Պողոսյանի և Սամվել Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ:
Տեղում նույն բաժնի քննիչ Ահարոն Սաֆարյանի կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարահատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվ են գործել Արարատի շտապօգնության բրիգադները, իսկ հրշեջ-փրկարարներին օգնում էին քաղաքացիները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
****
14: 00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են` Opel-ը վարել է Lեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ռուբեն Աղասյանը, իսկ ГАЗ 2705-ը վարել է Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի բնակիչ, 44-ամյա Արմեն Գևորգյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` աշխատում է «Ոսկեփունջ» ՍՊԸ-ում:
Վաթրի հետևանքով տեղում մահացել են ГАЗель-ի վարորդ Ա,. Գևորգյանը, Opel-ի ուղևորներ` 1,5 տարեկան Դանիել Աղասյանը, 56-ամյա Սուսասննա Աղասյանը, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներ` 4-ամյա Միքայել Աղասյանը, 28-ամյա Ալյոշա Աղասյանը և 30-ամյա Անահիտ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+