40306 դիտում
11:21 24-05-2017
Խոշոր ավտովթար Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում. Nissan Pathfinder-ը 80 մետր շրջվելով՝ հայտնվել է ապառաժ քարերի վրա, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։00-05։30-ն ընկած ժամանակահատվածում Nissan Pathfinder մակնիշի 30 CC 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի /Քյարքի/ ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Արարատի ոստիկանապետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Աղաբալյանի, 44-ամյա Արայիկ Հակոբյանի և 36-ամյա Արմեն Դոլուխանյանի անվամբ վարորդական իրավունքի վկայականներ, անձնագրեր և նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը՝ Արմեն Աղաբալյանի անվամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+