Բաղրամյան պողոտայում երիտասարդ աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ եւ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին
Բաղրամյան պողոտայից քիչ առաջ ցուցարար աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրան հավաքվածները անմիջապես օգնության հասան, այնուհետեւ շատ արագ արձագանքեցին նաեւ շտապօգնության աշխատակիցները եւ տեղափոխեցին հիվանդանոց:
Վատացած ցուցարարը առաջին օրավանից պայքարի մեջ է:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողտայում որոշեն գնալ մնալու հարցը:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։