211652_close_icon
views-count2411 դիտում article-date 19:37 28-06-2015

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին Բաղրամյան պողոտայի ակտիվիստները թույլ չէին տալիս անցնել անվտանգության գոտի. aravot.am

Ակտիվիստները թույլ չէին տալիս ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին Բաղրամյան պողոտայի բուֆերային գոտի, որտեղ անվտանգության պատն է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Մեր հարցին, թե ինչու այս պահին կենդանի պատը չկա Բաղրամյան պողոտայում, իմանալով, որ ժամը 18:00-ին նախաձեռնող խմբի հայտարարությունն է լինելու եւ ենթադրվում է, որ լարված վիճակ կլինի, Մարուքյանն ասաց. «Ուրիշի փոխարեն չեմ կարող պատասխանել: Ես գալիս էի, ինձ թույլ չէին տալիս անցնեմ, կես ժամ ժողով արեցին, հետո որոշեցին թույլ տալ: Գուցե մյուսներն էլ են եկել եւ թույլ չեն տվել անցնել»: Մեր դիտարկմանը, գուցե վստահությո՞ւնն է կորել կենդանի պատի նկատմամբ, Մարուքյանն ասաց. «Այս դեպքում ի՞նչ ասեմ: Ինչո՞ւ ինձ թույլ տվեցին: Կարծես թե ոչ ադեկվատ իրավիճակ է տիրում»: Նյութի աղբյուրը՝ [url=http://www.aravot.am/2015/06/28/587669/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր