Բաղրամյան պողոտայի ակտիվիստները իրենց անկոտրուն կամքով վարակել են աշխարհասփյուռ հայությանը. ցույցեր են անցկացվում թե՛ Հայաստանի տարբեր մարզերում, թե՛ տարբեր երկրներում
Բաղրամյան պողոտայի ցուցարարները իրենց անկոտրում կամքով վարակել են աշխարհասփյուռ հայությանը:
Այս պահին բողոքի ցույցեր են անցկացվում Հայաստանի տարբեր մարզերում: Աշխարհի տարբեր երկրներում դեգերած հայերը եւս վարակվելով տեղի հայերի անկոտրուն կամքով` բողոքի ակցիաներ են կազմակերպել եւ այդ կերպ միացել պայքարին, ինչը Բաղրամյան պողոտայի ցուցարարներին է՛լ ավելի է ոգեւերել եւ խոստվանում, որ իրենք էլ նման մեծ արձագանքի եւ միասնականության չէին սպասում:
Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։