7158 դիտում
22:10 28-06-2015
Վալերի Օսիպյանը հայտարարում է, թե ցուցարարներին պայթուցիկ սարքեր են բաժանել. Բաղրամյան պողոտայում է նաեւ Վլադիմիր Գասպարյանը
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտենալով Բաղրամյան պողոտայում գտնվող ԱԺ պատգամավորներին ասաց, որ իրենց տեղեկություններով պայթուցիկներ են բաժանվել ցուցարներին: Պատգամավորները ասացին մատնշել, թե ում մոտ, սակայն չնշեց:
Միայն ասաց հորդորեն, որ զինված ցուցարները հեռանան: Տեղում է նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
2022 դիտում
10:42 28-06-2015
Վալերի Օսիպյանը ոստիկանների հետ Բաղրամյան պողոտայում աղբարկղերն է ստուգում
1724 դիտում
17:52 30-06-2015
Վալերի Օսիպյանը արգելեց Բաղրամյան պողոտայում բարձրախոսներ տեղադրել
Այս բաժնից
592 դիտում
20:00 22-10-2024
Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը․ հայտարարություն
589 դիտում
19:48 22-10-2024
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները
622 դիտում
19:35 22-10-2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին