211652_close_icon
views-count1081 դիտում article-date 17:02 29-06-2015

Վաշինգտոնն անթաքույց աջակցում է Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին. Սիրիայի արտգործնախարար

Հունիսի 29-ին Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բացելիս այն միտքն է արտահայտել, թե Վաշինգտոնն անթաքույց աջակցում է Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին: «Հավատում ենք այն բանին, որ անհրաժեշտ է սիրիական խնդրի քաղաքական լուծումը: Սակայն, չնայած այդ բանին, վերջերս Սիրիայի հարավային մասերում տեղակայվել են 2100 գրոհայիններ, որոնք զինված են նորագույն սպառազինությամբ: Ամերիկացիները չեն թաքցնում ահաբեկիչներին ցուցաբերած իրենց աջակցությունը: Այդ հարցում մենք բախվում ենք մեր երկրի հանդեպ երկակի ստանդարտների կիրառման փաստին», - ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին ասել է սիրիացի դիվանագետը:

Նմանատիպ նյութեր