211652_close_icon
views-count974 դիտում article-date 17:23 29-06-2015

Վաշինգտոնը պատրաստ է բանակցություններ վարել մինչև հուլիսի 9-ը

ԱՄՆ պատվիրակությունը իրանական միջուկային ծրագրի հարցով բանակցությունները պատրաստ է շարունակել նաև նախատեսված վերջնաժամկետից հետո: Ամերիկյան դիվանագիտական աղբյուրի հաղորդմամբ` Վաշինգտոնը պատրաստ է բանակցություններ վարել մինչև հուլիսի 9-ը: Ինչպես տեղեկացնում է «kommersant.ru»-ն, ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Իրանին և միջազգային միջնորդների «վեցնյակին» մնում է համաձայնեցնել այնպիսի հարցեր, ինչպիսիք են միջուկային ծրագրի ոլորտում Իրանի կողմից հետազոտությունների և մշակումների երկարաժամկետ սահմանափակումների, Իրանի միջուկային կառույցների մանրակրկիտ ստուգման և պայմանավորվածությունների խախտման դեպքում պատժամիջոցներին ավտոմատ կերպով վերադարձը:

Նմանատիպ նյութեր