211652_close_icon
views-count2107 դիտում article-date 16:23 28-07-2021

Կիևը պատրաստ է բանակցություններ վարել «նորմանդական ձևաչափով». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Դոնբասում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու Կիևի պատրաստակամության մասին, այդ թվում` «նորմանդական ձևաչափով», և ակնկալել է, որ հանդիպումը կկայանա՝ հայտնում է ria.ru-ն:

«Ես մեկ անգամ ևս հաստատում եմ բանակցություններին մեր պատրաստակամությունը նաև նորմանդական ձևաչափով, բայց այսօր այս հարցը կախված է Ռուսաստանից, և պետք չէ գնդակը մեր դաշտ նետել»,- ասել է Զելենսկին ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի արևելքում կարգավորմանն ուղղված ջանքերում արագ առաջընթաց չկա, բայց արվում է «հնարավոր ամեն ինչ»:

Դոնբասի հակամարտության կարգավորման հարցով «Նորմանդական քառյակը», որը ներառում է Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան, ձևավորվել է 2014 թվականին:

Նախորդ գագաթնաժողովն անցկացվել է Փարիզում 2019 թվականի դեկտեմբերի 9-ին: Վերջերս կողմերը տարբեր մակարդակներում քննարկում են այդ ձևաչափով փոխգործակցության հեռանկարները:

Նմանատիպ նյութեր