2641 դիտում
19:32 29-06-2015
«Ոչ թալանին» նախաձեռնող խումբը հանդիպման վայրը նորից փոխեց` Կոմիտասի արձանի մոտից տեղափոխվելով Ազատության հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Ոչ թալանին» նախաձեռնող խումբը թեեւ այսօր ժամը 19.00-ին Կոմիտասի արձանի մոտ հանրային քննարկում էր հրավիրե, բայց այն կրկին տեղափոխվեց Ազատության հրապարակ:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ներկա պահին քննարկումներ են ընթանում, իսկ Վաղինակ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բաղրամյան պողոտայում պայքարը արդեն քաղաքականացվել է, իսկ իրենց պյաքարը եղել է եւ շարունակում է է մնալ էլեկտրաէներգիայի թանկացված սակագնի չեղարկումը:
Նշենք, որ թեեւ Բաղրամյան պողոտան էլ նախորդ օրերի նման բազմամարդությամբ աչքի չի ընկնում, Ազատության հրապարակում ցուցարարների թիվն ավելի քիչ է:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից` երթեւկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
Նմանատիպ նյութեր
2013 դիտում
17:11 30-06-2015
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներրը ոչինչ չասացին եւ գնալով Ազատության հրապարակ` խոստացան կրկին վերադառնալ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»