211652_close_icon
views-count2016 դիտում article-date 17:11 30-06-2015

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներրը ոչինչ չասացին եւ գնալով Ազատության հրապարակ` խոստացան կրկին վերադառնալ

Բաղրամյան պողոտայում այնտեղի ակտիվի հետ մոտ երեք ժամ տեւած քննարկումից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներրը կիկին ոչինչ չասացին: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, քննարկումից հետո ասացին, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել եւ խոստացան որոշ ժամանակ անց կրկին վերադառնալ Բաղրամյան պողոտա: Իսկ Բաղրամյան պողոտայի ակտիվից Սուրեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հետագա մարտավարությունը դեռ քննարկման փուլում է: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր