211652_close_icon

Միջազգային աուդիտ անցկացնելու մասին որոշումը որքան հուսադրեց մարդկանց, այդքան էլ չբավարարեց, քանի որ նախագահից այլ լուծում էին ակնկալում, ավելի մեծածավալ լուծում. ՀԱ

views-count1013 դիտում article-date 11:22 30-06-2015
Ստորև ներկայացնում ենք մի հատված սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ «Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցազրույցից. « -Միջազգային աուդիտ անցկացնելու հանրապետության նախագահի որոշումը կարելի՞ է որպես ցուցարարների հաղթանակ բնորոշել։ -Հաղթողի և պարտվողի խնդիր չկա: Պետք չէ հեղափոխական հասկացություններ օգտագործել այս դեպքերը մեկնաբանելիս: Բաղրամյանում հեղափոխություն չէ: Կա սոցիալական դժգոհություն, որը խարսխված չէ միայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վրա: Սակագինը առիթ էր, որ մարդիկ դուրս գան հրապարակ և բողոքեն սոցիալական վիճակի համար: Եվ միջազգային աուդիտ անցկացնելու մասին որոշումը որքան հուսադրեց մարդկանց, այդքան էլ չբավարարեց, քանի որ նախագահից այլ լուծում էին ակնկալում, ավելի մեծածավալ լուծում, որով վերջ կդրվեն երկրում որևէ մասնավոր ընկերության կողմից հանրային ծառայությունների ոլորտում հասարակության շահերի ոտնահարումների դեպքերին» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր