211652_close_icon
views-count1661 դիտում article-date 12:41 30-06-2015

«Արագած» ճամբարում հանգստացող արաբկիրցի փոքրիկներին են այցելել վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն ու երեխաների ծնողները

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար կայցելեն հանգստացող երեխաներին: Քաղաքապետի այս հանձնարարականի համատեքստում Հանքավանի «Արագած» ճամբարում ամառային հանգիստը վայելող 35 երեխաներին տեսակցելու էին այցելել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը և երեխաների ծնողները, ովքեր նաև տեղում ծանոթացել են ճամբարում ստեղծված պայմաններին: Հրայր Անտոնյանը վստահեցրել է, որ երեխաներն այսուհետ ևս գտնվելու են մշտական ուշադրության և հոգածության ներքո և նշել, որ ամեն ինչ արվել է՝ երեխաների հագեցած ու բովանդակալից հանգիստն ապահովելու համար: Առաջին հերթափոխով մինչև հուլիսի 8-ը ճամբարներում կհանգստանա 425 երեխա: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր