211652_close_icon
views-count1788 դիտում article-date 14:48 16-07-2015

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը տեսակցել է «Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաներին

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում ամառային հանգիստը վայելող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երեխաներին տեսակցելու է այցելել վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Վարչական շրջանի ղեկավարը զրուցել է նաև սիրիահայ ընտանիքների թվով 25 երեխաների հետ, ովքեր հավաստիացրել են, որ ստեղծված են բազմաբովանդակ հանգիստ անցկացնելու բոլոր պայմանները: Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխաներին բաժանվել են նվերներ և քաղցրավենիք: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր