20979 դիտում
17:36 30-06-2015
Երեկ պատկան մարմինների մեղքով Դավիթաշենում տեղի ունեցած ավտովթարից հետո հիվանդանոց է տեղափոխվել գիտաշխատողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 30-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Նորիկ Մկրտչյանի կողմից երեկ` հունիսի 29-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Եղվարդի խճուղում «Բադեն-Բադեն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ժամեր անց Մալաթիա բժշկական կենտրոն է բուժօգնության դիմել Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 28-ամյա Սևակ Գևորգյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` աշխատում է էներգետիկայի գիտահետազոտական ՓԲԸ-ում` որպես գիտաշխատող:
Նյութերով քննությունը վարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/29/58100/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, հունիսի 29-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Բադեն-Բադեն»-ի հարևանությամբ, բախվել էին 28-ամյա Սևակ Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 01 ԼԼ 022 համարանիշի և 22-ամյա Միխայիլ Այվազյանի վարած Volkwagen Golf մակնիշի 20 ՕԼ 477 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Վթարի վայր էր ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Նորիկ Մկրտչյանը, ում կողմից անվարույթ նյութեր էին նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել էին նաև «Սանիտեք» ընկերության աշխատակիցները, ովքեր վերացնում են ճանապարհին թափված աղբն ու յուղը, որպեսզի այլ վթարներ տեղի չունենան:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նշված ճանապարհին վթարների պակաս չի եղել, քանի որ պատկան մարմինները «ջայլամի քաղաքականություն են վարում» ու այս հատվածում չեն տեղադրում լուսակիր կամ արագաչափ սարք, ինչը հնարավորություն կտա վտանգավոր այս խաչմերուկի երթևեկությունը դարձնել անվտանգ: Ամեն անգամ այս հատվածում վթարներ լինելուց հետո պատասխանատուները հայտարարում են, թե՝ դեմը կառնենք, սակայն հայտնվում են «սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը» իրավիճակում:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+