9565 դիտում
12:00 23-01-2014
Երեկ երեկոյան Brabus-ի 26-ամյա վարորդի մեղքով տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել տնօրենն ու նրա 3 աշխատակիցները
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 22-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Ժամը 23:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 30 հասցեի դիմաց Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 26-ամյա Նարեկ Կարապետյանը իր կողմից վարած Mercedes մակնիշի 11 AA 118 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է մայթեզրին մոտ կայանված Chevrolet մակնիշի 2 ավտոմեքենաների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վթարված Chevrolet-ներից մեկը՝ Լ26 53 համարանիշով, ինքնաբերաբար առաջ հրվելով՝ վրաերթի է ենթարկել 50-ամյա Թովմաս Մանուկյանին, 34-ամյա Գագիկ Պողոսյանին, 50-ամյա Հակոբ Պողոսյանին և 60-ամյա Սանասար Ղազարյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. Պողոսյանն աշխատում է «ԱՎԵՕ» տաքսի ծառայությունում՝ որպես տնօրեն, իսկ մնացած 3 վիրավորները՝ նույն տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ:
[url=https://shamshyan.com/hy/article/140123003235/]Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], երեկ` հունվարի 22-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա Նարեկ Կարապետյանը, վարելով Mercedes-Benz G320 մակնիշի 11 AA 118 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայում հարվածել էր, ըստ նախնական տեղեկությունների, թիվ 30 շենքի մոտ կայանված Chevrolet մակնիշի 2 տաքսի ավտոմեքենաների:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+