211652_close_icon
views-count1624 դիտում article-date 20:41 30-06-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ելույթը «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովին

Հարգելի գործընկերներ, Համաժողովի հարգելի մասնակիցներ, Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը հանրա-պետության կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որի նպատակ է բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը` գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի բարենպաստ պայմաններ: Գյուղատնտեսությունը հանդիսանում է երկրի տնտեսության առանցքային ոլորտ-ներից մեկը, այդ են վկայում հետևյալ ցուցանիշները: 2014 թվականի տվյալներով ոլորտում ձևավորվել է երկրի համախառն ներքին արդյունքի 19.7 %-ը: Ագրովերամշակող ոլորտի հետ միասին մասնաբաժինը կազմել է 26.3 %: Գյուղատնտեսությունում զբաղված են հանրապետությունում ընդհանուր զբաղ-վածների 36.3 %-ը: Գյուղական բնակավայրերում բնակվում են հանրա­պետության բնակ-չության ավելի քան 36.0 %-ը: Տեղական արտադրության հաշվին, էներգետիկ արժեքով գնահատված, ապա-հովվում է առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության ավելի քան 60 %-ը: Հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության մեջ, 2014 թվականի տվյալներով, գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 21.0 %, իսկ միայն արտահանման մեջ` 28.0 %: Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգու­թյան խնդիրներից՝ իրականացվել և շարունակվում են գյուղա-տնտեսության զար­գաց­մանն ուղղված աջակ­ցության ծրագրերը, որոնք որոշակիորեն նպաստել են ոլորտում դրական տեղաշարժերի: Տնտեսական աճի ապահովման հետ մեկտեղ կարևորագույն ձեռքբերումներից է ցանքա­տարածությունների ավելացումը և արդյունքում` վարելահողերի նպա-տակային օգտա­գործման մակարդակի բարձրացումը: Այդ ցուցանիշը 2014 թվականին կազմել է 74.4 %, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց: Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա­տարածությունները 2010-2014 թվականների ընթացքում ավելացել են շուրջ 50.0 հազ. հեկտարով: Այդ միտումը շարունակվել է նաև ընթացիկ տարում: Ըստ օպերատիվ տվյալների, ցանքատարածությունները 2015 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են շուրջ 17.0 հազ. հեկտարով և կազմել 350.0 հազ. հեկտար, վարելահողերի օգտագործման մակարդակը հասցնելով շոււրջ 78.0 %-ի: Դրական տեղաշարժեր են գրանցվել նաև անասնագլխաքանակի ավելացման ուղղու­թյամբ: Գյուղա­տնտե­սության ար­տադ­րության ծավալների ավելացումը հանգեցրել է երկրի համա­խառն ներքին արդյուն­քի մեջ ոլորտի տեսակարար կշռի որոշակի ավե­լացման: 2014 թվա­կանին 3.4 % ՀՆԱ-ի հավելաճի նպաստման 1.5 տոկոսային կետը կամ 44.1 %-ը բաժին է ընկել գյուղատնտեսության ոլորտին: Նշվածի հետ մեկտեղ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծմանն են ուղղվում պետական աջակցության մի շարք ծրագրեր: Հակիրճ անդրադառնամ այդ ծրագրերից հիմնականներին: Հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, հացահատիկային տնտեսության զարգացմանը, ցորենի ինքնաբավության մակար­դակի բարձրացմանն է ուղղվել «Ցորենի սերմանաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագիրը, որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմացուներով, մատչելի պայմաններով, բավարավել է հանրապետության մարզերի ամբողջական պահանջարկը: Ծրագիրը շարունակվելու է նաև ընթացիկ տարում: Հացահատիկային տնտեսության, կերարտադրության զարգացմանն է ուղղվել նաև 2011 թվականից իրականացվող «Գարնանացանի համար գարու, եգիպտա-ցորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ներկրված գարնանացան գարու, եգիպտացորենի, կորնգանի և առվույտի բարձր վերարտադրության սերմերով բավարավել է հանրապետության մարզերի ամբողջական պահանջարկը շուկայական գներից 50.0 %-ով ցածր գներով:

Նմանատիպ նյութեր