211652_close_icon
views-count1031 դիտում article-date 10:42 01-07-2015

Տարվա առաջին 5 ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալը 40 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ցուցանիշից. ՀԺ

«ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսին բանկային համակարգով Հայաստան մտած մասնավոր տրանսֆերտների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է ընդամենը 84.3 միլիոն դոլար: Սա 34.4 մլն դոլարով կամ 29 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից: Ընդհանրապես այս տարվա առաջին 5 ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 283 մլն դոլար կամ՝ 40 տոկոս պակաս անցած տարվա նույն ցուցանիշից: Նման նվազման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է, որտեղից գալիս է տրանսֆերտների ողջ ծավալի մոտ 85 տոկոսը: Այս տարվա մայիսին ՌԴ–ից եկած տրանսֆերտների ծավալը կազմել 66 մլն դոլար անցած տարվա մայիսին արձանագրված 104 մլն դոլարի դիմաց: Մասնավոր տրանսֆերտների նման խրոնիկական նվազման ֆոնին տարօրինակ պետք է համարել վերջին օրերին դրամի արժևորման միտումը: Վիճակը ավելի ուշագրավ է դառնում, երբ հաշվի ենք առնում նաև արտահանման կրճատումը (մոտ 35 տոկոսով), ինչը, տրանսֆերտների նվազմանը զազահեռ, հանգեցնում է արտարժույթի ներհոսքի ընդհանուր նվազմանը և պետք է բերեր դրամի արժեզրկման: Սակայն տեղի է ունենում հակառակը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր