1901 դիտում
08:59 31-10-2015
Այս տարվա առաջին 9 ամիսներին մասնավոր տրանսֆերտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 38 տոկոսով. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ այս տարվա սեպտեմբերին արտերկրից Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առեւտրային փոխանցումների ծավալը (զատ ներհոսքը) կազմել է ընդամենը 78.7 միլիոն դոլար, ինչը անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշից պակաս է մոտ 1.8 անգամ։
«Սա մասնավոր տրանսֆերտների՝ վերջին առնվազն 8-9 տարիների ամենափոքր ծավալն է, որ արձանագրվում է սեպտեմբերին։ Նույնիսկ ճգնաժամային համարվող 2008–2009թթ. մասնավոր տրանսֆերտների նման ցածր մակարդակ սեպտեմբերին չի գրանցվել (տրանսֆերտները ունեն խիստ սեզոնային բնույթ)։
Այս տարվա առաջին ինը ամիսներին մասնավոր տրանսֆերտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 407 միլիոն դոլարով, կամ 38 տոկոսով։ Մասնավոր տրանսֆերտների նվազումը ՀՀ սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր իրավիճակի հիմնական պատճառն է։ Խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը եւ բնակչության գնողունակ պահանջարկի մակարդակը հիմնականում պայմանավորված է հենց մասնավոր տրանսֆերտների ծավալով, որը գրեթե ՀՀ պետական բյուջեի չափի է: Մասնավոր տրանսֆերտները Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանից։ Աղբյուրը արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներն են», -հավելել է թերթը:
Նմանատիպ նյութեր
1028 դիտում
10:42 01-07-2015
Տարվա առաջին 5 ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալը 40 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ցուցանիշից. ՀԺ
1412 դիտում
15:12 25-08-2022
Հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 13.1%
2268 դիտում
09:28 01-11-2016
Սեպտեմբերին ևս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»