211652_close_icon
views-count961 դիտում article-date 12:52 01-07-2015

ԱՄՆ հրթիռային բազան աճուրդի է հանվել eBay-ում

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրթիռային բազաներից մեկն աճուրդի է հանվել eBay-ում, հաղորդում է gizmodo.com-ը: Բազան կառուցվել է 1960-ական թվականներին՝ Կուբայի կողմից Կարիբյան ճգնաժամի ժամանակ հնարավոր հրթիռային հարձակումներից պաշտպանվելու նպատակով: eBay-ում ըստ լոտի նկարագրության՝ բազան մտցվել է պաշտպանական գծի մեջ և կառուցվել տվյալ վայրում բոլոր ուղղություններով տեղանքի լավ տեսանելիության համար, սակայն չունի ստորգետնյա բունկեր կամ հրթիռային հորան, այլ միայն վերգետնյա շինություններ, որոնց տանիքները վաղուց վնասվել են: eBay-ի լսարանի նվազ հետաքրքրության պատճառով նրա նախնական գինը 595 հազար ԱՄՆ դոլարից իջեցվել է մինչև 468,5 հազար դոլար: [img]/ups/images/061013000143573216029093.jpg[/img] [img]/ups/images/0881627001435732156990442.jpg[/img]

Նմանատիպ նյութեր