211652_close_icon
views-count976 դիտում article-date 18:42 23-12-2024

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից

ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը՝ հորդորելով չմեկնել Բելառուս:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է զգույշ լինեն երկիրը լքելիս, քանի որ հարևան պետությունների հետ սահմանային անցումները կարող են փակվել առանց նախազգուշացման:

 Պետդեպարտամենտը 2023 թվականի օգոստոսին արդեն հրապարակել էր կոչ՝ ամերիկացիներին հեռանալ Բելառուսից՝ Լիտվայի հետ սահմանին որոշ անցակետերի փակման պատճառով:

Նմանատիպ նյութեր